ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիկտոր Դալլաքյանը՝ Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին

Վիկտոր Դալլաքյանը՝ Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին
13.02.2017 | 14:15

«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է պատճառները, թե ինչու է դադարեցրել համագործակցությունը երեք ուժերի («Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններ) համագործակցության համաձայնագրին:


Փետրվարի 13-ին ասուլիսում նա նշել է, որ երեք կուսակցությունների միավորում ձևավորելու համաձայնագրի ստորագրումից հետո ինքը բազմիցս ներկայացրել է որոշակի առաջարկություններ աշխատակարգերի վերաբերյալ, թե ինչ սկզբունքներով պետք է գործի երեք ուժերի ձևավորված խորհուրդը, սակայն դրանք անտեսվել են: «Պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ: Պետք է քննարկվեին, թե ինչ ձևաչափով են ընդունվում որոշումները, ինչ ծրագրային դրույթներ պետք է լինեն, ինչ պլատֆորմ պետք է ունենար այդ միավորումը: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, այսինքն` երեք կողմերը նման հնարավորություն չեն ունեցել, ուստի գտնում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելը մեր կողմից աննպատակահարմար է, որովհետև եղել են որոշակի ստվերային, կուլիսային գործընթացներ: Մենք կողմնակից ենք հրապարակային գործունեության և եթե խնդիր ենք դրել, որ պետք է այս համագործակցության արդյունքում լինեին արմատական բարեփոխումներ, դա ենթադրում էր, որ բոլոր կարգի փոխհարաբերությունները պետք է լինեին հրապարակային, ոչ թե ստվերային:


Քանի որ չի ապահովվել, մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունն այս համաձայնագրին»,- ասաց Դալլաքյանը:
Նրա խոսքով, իրենց նման քայլի երկրորդ պատճառը հետևյալն է. «Ցանկացած համաձայնագիր ենթադրում է, որ պետք է նախանշվեն այն սկզբունքներն ու չափանիշները, թե ովքեր պետք է իրականացնեն այն պլատֆորմը, որը ներկայացվելու է հասարակությանը: Քանի որ այդ կուսակցությունների միջև ծրագրերը համադրելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ քայլեր տեղի չեն ունեցել, նաև տեղի չեն ունեցել քննարկումներ համապատասխան պլատֆորմ ձևավորելու ուղղությամբ, որոշել ենք դադարեցնել մեր համագործակցությունը»:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ